Այսօր: Երկուշաբթի, 24 Նոյեմբերի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1104-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 2025 թվականի N 1104-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն N 912-Ն որոշումները և նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին համայնքային նշանակության քաղաքացիական համալիր ծրագրերին և նրա զբաղեցրած հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և համաձայն <<ԱԻԴԱ ԲԱՂՐԱՄՅԱՆ>> ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի և չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրը՝ 2024TGW7BQ.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Մոնթեավան գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 04-078-0007- կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի՝ 0,0524 հա հողամասի վրա ինքնակամ կառուցված 28.4 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նշանակության շինությունը ճանաչել օրինական և համարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Մոնթեավան գյուղի սեփականությունը:

2. Քանի որ 28.4 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նշանակության շինության կառուցումն իրականացվել է Մերուժան Վազգենի Զուրաբյանի /ծնված՝ 18.01.1964թ., անձնագիր՝ AX0536846, տրված 06.11.2024թ., 057-ի կողմից/ կողմից առաջարկել նրան գնման նախապատվության իրավունքով ձեռքբերելու ինքնակամ կառուցված  շինությունը և այդ շինությունով զբաղեցված 0,0524 հա հողամասը: Որոշման ընդունման օրվանից, օրինականացման մեկ քառակուսի մետրի համար 3627 ՀՀ դրամ սահմանված վճարը՝ 103010 /մեկ հարյուր երեք  հազար տասը/ ՀՀ դրամ պետք է վճարի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին, իսկ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Մոնթեավան գյուղի ֆոնդային եկամուտների 900325187137 հաշվեհամարին պետք է վճարի 639805 /վեց հարյուր երեսունինը հազար ութ հարյուր հինգ/ ՀՀ դրամ, մեկ քառակուսի մետր հողի համար՝ 1221ՀՀ դրամ: 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

3. Սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման որոշման գրանցման մեկ օրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի աշխատակազմի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:

4. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Մոնթեավան գյուղի 04-078-0007- կադաստրային ծածկագրով հողամասին տալ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գյուղ Մոնթեավան, 1-ին փողոց, թիվ 32/2 հողամաս հասցե:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(62.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner