Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Սարգիս Վահանյանի կողմից 2025 թվականի նոյեմբերի 3-ին ներկայացրած հայտը. 
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր  Սարգիս Վահանյանին Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի  Ս.Վիրաբյան փողոց 25  հասցեում գտնվող հիմնական շինությունում /կադաստրային ծածկագիր  04-006-0061-0010/ զբաղվելու ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրատեսակների վաճառքով՝ 2025 թվականի 4-րդ եռամսյակի համար:
2.Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին՝ անհատ ձեռնարկատեր Սարգիս Վահանյանին տալ համապատասխան թույլտվություն: 
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: