Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 01-ի «Անշարժ գույքի օտարման թույլտվություն տալու մասին» N 330-Ա որոշման 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ․
« Սառա Բաբկենի Վիրաբյանին, աշխատանք չունենալու պատճառով երեխաների խնամքն ապահովելու համար, թույլատրել ստանալու Կրասնոյարսկի երկրամաս, Եմելյանովսկի շրջան, Սոլոնցովսկի գյուղխորհուրդ, Ենիսեյսկի տրակտ, տարածք հասցեում՝ 4663+/-120 քմ մակերեսով, 24։11։0290201։878 ծածկագրի տակ գտնվող հողատարածքի օտարումից ստացված գումարից Ռուսաստանի Դաշնության Սբերբանկում 40820810531000261536 հաշվեհամարին փոխանցված 200․000 /երկու հարյուր հազար/ ՌԴ ռուբլին։ »։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: