Քննարկելով Սուրյա Շիրազդի Սերոբյանի դիմումը՝ պարզվեց, որ համաձայն «Կարեն Մաչանյան» ԱՁ-ի /որակավորման վկայական թիվ 0244/ կողմից 2024 թվականի սեպտեմբերի 27-ին կազմված հատակագիծ/, Խոյ համայնքի Արշալույս գյուղի 15-րդ փողոցի 48 հասցեում գտնվող 0,1 հա մակերեսով փաստացի առկա սահմանազատված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում Սուրյա Շիրզադի Սերոբյանի կողմից որպես սեփականություն, տիրապետվող բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմաբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված հողհատկացման և քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը, կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, ինչպես նաև դրանք չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում սերվիտուտ։
Հաշվի առնելով վերը նշվածը, հիմք ընդունելով, որ անշարժ գույքը բավարարում է 2008 թվականի հունիսի 10-ը ընդունված ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված պայմաններին և ղեկավարվելով «Իրավունքի հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Տեղականա ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Խոյ համայնքի Արշալույս գյուղի 15-րդ փողոցի 48 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում մինչև2001 թվականի մայիսի 15-ը կառուցված, 80% և ավելի ավարտվածության աստիճան ունեցող բնակելի տունը, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները և 0,1 հա մակերեսով հողամասը համարել Սուրյա Շիրզադի Սերոբյանի /ծնված՝ 14.01.1956թ․/ սեփականությունը։
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։