Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանս, ուսումնասիրելով Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի բնակիչ Վաչագան Վարդգեսի Ավագյանինկատմամբ հարուցված վարչական վարույթըհարկային պարտավորություններըը չկատարելու մասին, պարզեցի՝
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի Իրավաբանական, սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի կողմից Վաչագան Վարդգեսի Ավագյանի/հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր 1թղմ․ 11շ․ 37բն․, / նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող 04-055-0155-0005 ծածկագրով վարելահողի՝ նկատմամբ հարկային պարտավորությունները չկատարելու մասին, որի արդյունքում 2024 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ կուտակվել է 112744 /հարյուր տասներկու հազար յոթ հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ պարտք։
Վարչական վարույթ հարուցելու մասին ծանուցագիրը Վաչագան Վարդգեսի Ավագյանին ուղարկվել է փոստային առաքմամբ 2024 թվականի հոկտեմբերի 3-ին /հիմք՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 3–ին տրված N LO124687285AM ստացականը/։
2024 թվականի հոկտեմբերի 8-ին Վաչագան Վարդգեսի Ավագյանը Խոյի համայնքապետարան է ներկայացրել անշարժ գույքի հողամասի հարկային պարտավորությունների վճարումը հավաստող N99777865, N99777866, N99777839, N99777862, N99777921 անդորրագրերը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2–րդ մասի «ա» ենթակետով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Վաչագան Վարդգեսի Ավագյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել։
2. Վարչական վարույթը կարճելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից կամ հրապարակման պահից կամ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու միջոցով: