Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2024CLYVQF, ծածկագիրը և հիմք ընդունելով Գոռ Նորիկի Եղիազարյանի դիմումը՝ իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի Վ. Տերյան փողոց 34 հողամաս հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինականացնել քաղաքացի Գոռ Նորիկի Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի Վ. Տերյան փողոց 34 հողամաս հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N 10122024-04-0027 / 04-052-0028-0014 կադաստրային ծածկագրով 0,1082 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված ընդամենը 404,9 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունները, / 55,7 քմ մակերեսով բնակելի տուն նկուղ, կառուցված՝ 2018թ., 283,7 քմ մակերեսով բնակելի տուն, կառուցված՝ 2018թ․/, 4,4 քմ մակերեսով զուգարան, կառուցված՝ 2018թ․/, 49,6 քմ մակերեսով անասնաշենք, կառուցված՝ 2016թ․/ և 11,5 քմ մակերեսով պարիսպ, կառուցված՝ 2015թ․/։
2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է 575770 /հինգ հարյուր յոթանասունհինգ հազար յոթ հարյուր յոթանասուն / ՀՀ դրամ։
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը Գոռ Նորիկի Եղիազարյանը /անձնագիր՝ AR0593235, տրված 15.02.2018թ, 057–ի կողմից/պետք է 60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 575770 /հինգ հարյուր յոթանասունհինգ հազար յոթ հարյուր յոթանասուն / ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստան Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: