Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները, բնակելի տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի բնակիչներ Մարիետտա Սուրենի Վարդանյանը և Արա Վաչիկի Վարդանյանը դիմել են Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի 13-րդ փողոց թիվ 10 բնակելի տուն /04-051-0030-0005 կադաստրային ծածկագիր /հասցեում գտնվող իրենց պատկանող / ըստ Արմավիրի մարզի Ծաղկալանջ համայնքի տնտեսությունների 2/189 գրքի քաղվածքի և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի հողային բարեփոխումների և սեփականշնորհման հանձնաժողովի 1991 թվականի մարտի 8-ի N 3 որոշման/ 0,1 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի 13-րդ փողոց թիվ 10 բնակելի տուն /04-051-0030-0005 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացիներ Մարիետտա Սուրենի Վարդանյանի /ծնված 28.09.1948թ/ և Արա Վաչիկի Վարդանյանի /ծնված 14.09.1973թ/ գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը օրինական 0,0974 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն՝ 42,9 ք/մ մակերեսով կառուցված 1987թ./։
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Մարիետտա Սուրենի Վարդանյանի և Արա Վաչիկի Վարդանյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
4. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի 04-051-0030-0005 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Ծաղկալանջ, 13-րդ փողոց թիվ 10 բնակելի տուն:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: