Խոյ համայնքի ղեկավարի փոխարինողս՝ Լ․ Յայլոյանս, քննության առնելով թիվ 204/24 վարչական գործը՝ ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույսգյուղի Պարույր Նալբանդյանիփողոցի, 41 տուն հասցեի բնակիչ Գևորգ Սուրենի Սամսոնյանինպատկանող 04-021-0058-0015 ծածկագրի տակ գտնվող հողամասի վրա առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ /ջերմոցի կառուցում/ կատարելու մասին, պարզեց, որ․
Գևորգ Սուրենի Սամսոնյանինսեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Այգեշատ գյուղի 04-021-0058-0015 ծածկագրի տակ գտնվող հողամասում, առանց համապատասխան թույլտվության կատարել է ինքնակամ շինարարություն /ջերմոցի կառուցում/ինչի կապակցությամբ Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից 2024 թվականի նոյեմբերի 7-ին կազմված արձանագրության, տեղազննության ակտի, տարածքի լուսանկարների հիման վրա 2024 թվականի նոյեմբերի 7-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման անձնակազմը՝ այսուհետ անձնակազմ, հրավիրել և անցկացրել է վարչական վարույթի լսում։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, Խոյի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 18-ին անցկացվել է լսումը, ինչի կապակցությամբ Գևորգ Սուրենի Սամսոնյանը պատշաճ ծանուցվել է՝ /Հայփոստ ՓԲԸ, ստացականի կոդ LO125202669AM/ ծանուցումը ստացել և ներկայացել է վարչական վարույթի լսումներին։ Վարույթի մասնակից Գևորգ Սուրենի Սամսոնյանըհայտնեց, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում 04-021-0058-0015 ծածկագրի տակ գտնվող հողամասում, առանց համապատասխան թույլտվության կատարել է ինքնակամ շինարարություն /ջերմոցի կառուցում/, առանց տեղեկանալու կատարել է շինարարական աշխատանքներ, որի համար անկեղծ զղջում է և խնդրել իրեն տրամադրել 1 ամսյա ժամկետ՝ 2024 թվականի նոյեմբերի 18-ից սկսած մինչև 2024 թվականի դեկտեմբերի 19-ը, փաստաթղթերի ձևակերպման աշխատանքներով զբաղվելու համար։
Ելնելով վերոգրյալից,ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2–րդ մասի «բ» կետի 2-րդ պարբերությամբ, որի համաձայն՝ «Վարչական վարույթը կարող է կասեցվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում»․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գևորգ Սուրենի Սամսոնյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցնել։
2. Վարչական վարույթը կասեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, կամ հրապարակման պահից, կամ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու միջոցով: