Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 642-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունիսի 2025 թվականի N 642-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ <<ԽՈՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքի   35-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանով սահմանված կարգով   և   հիմք   ընդունելով Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզպետի 2025 թվականի փետրվարի 21-ի 01/101/01337-2025  գրությունը,  2025 թվականի մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի մրցութային հանձնաժողովի ձևավորման նպատակով հատուկ ծրագրով ընտրված հանձնաժողովի անդամների ցանկը 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Հաստատել 2025 թվականի հունիսի 26-ին ժամը 12։00-ին  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի <<Խոյի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի    թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի:

2 Սահմանել, որ  <<Խոյի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի   թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթը անցկացվում է ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից հաստատված կարգի համաձայն։

3 Մրցութային հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկման իրականացման համար լիազորված անձ ճանաչել համայնքապետարանի աշխատակազմի   կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ՝ Մարիամ Գրիգորյանին, որը պարտավորվում է մասնակիցներին բացատրել թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, արձանագրել և հանձնաժողովի անդամների հետ միասին ստորագրել նիստերի արձանագրությունները։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner