Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի
188-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> 37-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն N 912-Ն որոշումները և նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին համայնքային նշանակության քաղաքացիական համալիր ծրագրերին և նրա զբաղեցրած հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և համաձայն
<< ՍԵՎԱՆ ՄԱՆՎԵԼԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ >> ԱՁ-ի կոմից կազմված հատակագծի և չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրը՝ 2024MUEYRP.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 04-077-0012- կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական՝ 0,0488 հա հողամասի վրա ինքնակամ կառուցված 278,6 քառակուսի մետր արտաքին մակերեսով հասարակական նշանակության շինությունները ճանաչել օրինական և համարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղի սեփականությունը:
2.Քանի որ 278,6 քառակուսի մետր արտաքին մակերեսով / 158,5 քմ մակերեսով հասարակական շինություն, կառուցված՝ 1998թ․, 112,5 քմ մակերեսով պահեստ, կառուցված 1998թ․ և 7,6 քմ մակերեսով պարիսպ, կառուցված՝ 1998թ․/ հասարակական նշանակության շինությունների կառուցումն իրականացվել է Մարգարիտա Նիկոլայի Գրիգորյանի /ծնված՝ 10.01.1950թ., անձնագիր՝ AV0636304, տրված 10.02.2023թ., 057-ի կողմից/ կողմից առաջարկել նրան գնման նախապատվության իրավունքով ձեռքբերելու ինքնակամ կառուցված շինությունները և այդ շինություններով զբաղեցված 0,0488 հա հողամասը: Որոշման ընդունման օրվանից, օրինականացման մեկ քառակուսի մետրի համար 10881 ՀՀ դրամ սահմանված վճարը՝ 3031450 /երեք միլիոն երեսունմեկ հազար չորս հարյուր հիսուն / ՀՀ դրամ պետք է վճարի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին, իսկ Արմավիրի մարզի Խոյ համայնքի՛ Շահումյան գյուղի ֆոնդային եկամուտների 900325186139հաշվեհամարին պետք է վճարի 595850 /հինգ հարյուր ինսունհինգ հազար ութ հարյուր հիսուն / ՀՀ դրամ, մեկ քառակուսի մետր հողի համար՝ 1221 ՀՀ դրամ: 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
3. Սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման որոշման գրանցման մեկ օրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի աշխատակազմի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
4.Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյանն գյուղի 04-077-0012- կադաստրային ծածկագրով հողամասին տալ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գյուղ Շահումյան Ի․Հարությունյան փողոց, թիվ 30/2 հողամաս հասցե:
5.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 4-ի <<Ինքնակամ կառուցված շինությունները համայնքային սեփականություն համարելու և օրինականացնելու մասին>> թիվ 210-Ա որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։