Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1336-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 դեկտեմբերի 2024 թվականի N 1336-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1048-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> 37-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն N 912-Ն որոշումները և նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին համայնքային նշանակության քաղաքացիական համալիր ծրագրերին և նրա զբաղեցրած հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և համաձայն <<ԱԻԴԱ ԲԱՂՐԱՄՅԱՆ>> ԱՁ-ի կոմից կազմված հատակագծի և չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրը՝ 2024PYAPBT.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 04-051-0048-  կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի՝ 0,0342հա հողամասի վրա ինքնակամ կառուցված 115,0 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նշանակության շինությունը ճանաչել օրինական և համարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի սեփականությունը:

2. Քանի որ 115,0 քառակուսի մետր արտաքին մակերեսով հասարակական նշանակության շինության կառուցումն իրականացվել է Մայրանուշ Վարազդատի Մկրտչյանի /ծնված՝ 09.07.1962թ., անձնագիր՝ AV0448510, տրված 27.09.2022թ., 057-ի կողմից/ կողմից առաջարկել նրան գնման նախապատվության իրավունքով ձեռքբերելու ինքնակամ կառուցված  շինությունը և այդ շինությունով զբաղեցված 0,0342 հա հողամասը: Որոշման ընդունման օրվանից, օրինականացման մեկ քառակուսի մետրի համար 9252 ՀՀ դրամ սահմանված վճարը՝ 1063980 /մեկ միլիոն վաթսուներեք հազար ինը հարյուր ութսուն/ ՀՀ դրամ պետք է վճարի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին, իսկ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի ֆոնդային եկամուտների 900325179134 հաշվեհամարին պետք է վճարի 455400 /չորս հարյուր հիսունհինգ հազար  չորս հարյուր / ՀՀ դրամ, մեկ քառակուսի մետր հողի համար՝ 792 ՀՀ դրամ: 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

3. Սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման որոշման գրանցման մեկ օրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի աշխատակազմի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:

4.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 22-ի << ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 1048-Ա որոշումը:

 

5.Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի 04-051-0048-    կադաստրային ծածկագրով հողամասին տալ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գյուղ Ծաղկալանջ, 1-ին փողոց թիվ 2/3 ավտոլվացման կետ հասցե:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(63.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner