Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով, նկատի ունենալով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով քաղաքացի Հեղինե Սենիկի Անդրեասյանիդիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Ճանաչել Արմավիրի մարզի, Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի Ս․ Շահումյան փողոց թիվ 13 բնակելի տուն հասցեում /04-006-0067-0007 կադաստրային ծածկագիր/ գտնվող Հեղինե Սենիկի Անդրեասյանին, / հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 2025 թվականի ապրիլի 21-ի սեղանամատյան 3420 / պատկանող 0,11 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0,00493 հա հողամասի նկատմամբ քաղաքացիՀեղինե Սենիկի Անդրեասյանի սեփականության իրավունքը։
2․Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։