Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով, նկատի ունենալով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով քաղաքացիներ Ազգուշ Սուրենի Հարությունյանի, Մարուշ Արամի Հարությունյանի, Սամվել Արամի Հարությունյանի և Գեղամ Արամի Հարությունյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Ճանաչել Արմավիրի մարզի, Խոյ համայնքիԳեղակերտ գյուղի Վ․ Համբարձումյան փողոց թիվ 7 հասցեում /04-087-0004-0019 կադաստրային ծածկագիր/ գտնվող Ազգուշ Սուրենի Հարությունյանին, Մարուշ Արամի Հարությունյանին, Սամվել Արամի Հարությունյանին և Գեղամ Արամի Հարությունյանին, / հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 2025 թվականի հունվարի 29 սեղանամատյան թիվ 684 / պատկանող 0,1 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0,0034 հա հողամասի նկատմամբ քաղաքացիներԱզգուշ Սուրենի Հարությունյանի, Մարուշ Արամի Հարությունյանի, Սամվել Արամի Հարությունյանի և Գեղամ Արամի Հարությունյանի իրավունքը։
2․Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։