Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով Արթուր Իլյուշայի Վարդանյանի 2024 թվականի դեկտեմբերի 10-ի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի վարչական տարածքում գտնվող, Արթուր Իլյուշայի Վարդանյանի սեփականությունը հանդիսացող 04-021-0253-0008 կադաստրային ծածկագրի, 0,299հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ տնտեսական շինություն և ջերմոց կառուցելու նպատակով։
2․ Փոփոխման արդյունքում հողամասի համար վճար չի սահմանվում։
3․ ՈՒժը կորցրած ճանաչել Խոյ համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի
18-ի «Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» թիվ 133-Ա որոշումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։