Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով <<Ռուբեն Նալբանդյան -խաչքարերի վարպետաց դպրոց>> մշակույթային հասարակական կազմակերպության նախագահ Ռ․ Նալբանդյանի 2024 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 6213 դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի «Ռուբեն Նալբանդյան - խաչքարերի վարպետաց դպրոց» մշակույթային հասարակական կազմակերպությանը հատկացնել 500 000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ դրամաշնորհ՝ դպրոցի դասասենյակների ավելացման համար անհրաժեշտ շինարարական նյութեր ձեռք բերելու նպատակով։ |