Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2024JZZ5BU, ծածկագիրը և հիմք ընդունելով Հայկ Ստեփանի Հակոբյանի դիմումը՝ իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ գյուղի Ե. Չարենցի փողոց թիվ 26 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինականացնել քաղաքացի Հայկ Ստեփանի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ գյուղի Ե. Չարենցի փողոց թիվ 26 բնակելի տուն հասցեում գտնվող իրավունքի պետական գրանցման վկայականի N 18072018-04-0040
/ 04-060-0015-0006 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,0971 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված ընդամենը 431․2 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունները, / 425․7 քմ մակերեսով բնակելի տուն, կառուցված՝ 2020թ․/, 3,2 քմ մակերեսով հիմք կառուցված՝2020թ․ և 2,3 քմ մակերեսով պարիսպ կառուցված 2020թ․/
2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է 521330 /հինգ հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր երեսուն/ ՀՀ դրամ։
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը Հայկ Ստեփանի Հակոբյանի /անձնագիր՝ AR 0686942, տրված 15.05.2018թ, 001–ի կողմից/, պետք է 60-օրյա ժամկետում վճարեն Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 521330 /հինգ հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր երեսուն/ ՀՀ դրամ։/ ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստան Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: