Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 20242WVXCZ, ծածկագիրը և հիմք ընդունելով Համբարձում Մկրտչի Սուքիասյանի, Սրբուհի Համբարձումի Սուքիասյանի և Մկրտիչ Համբարձումի Սուքիասյանի դիմումը՝ իրենց պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի Հարավարևելյան փողոց, թիվ 37 հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինականացնել քաղաքացիներ Համբարձում Մկրտչի Սուքիասյանին, Սրբուհի Համբարձումի Սուքիասյանին և Մկրտիչ Համբարձումի Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի Հարավարևելյան փողոց, թիվ 37 հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N 1315432 / 04-006-0097-0001 կադաստրային ծածկագրով 0,1129 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված ընդամենը 299,5 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունները, / 232,1քմ մակերեսով բնակելի տուն, կառուցված՝ 2004թ., 55,9քմ մակերեսով օժանդակ շինություն, կառուցված՝ 2004թ., 2,5քմ մակերեսով զուգարան, կառուցված՝ 2004թ., 9,0քմ մակերեսով պարիսպ, կառուցված՝ 2004թ., ինչպես նաև առկա է ինքնակամ բացված 2 դուռ/։
2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է 364520 /երեք հարյուր վաթսունչորս հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամ։
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը Համբարձում Մկրտչի Սուքիասյանը/անձնագիր՝ AV0667977, տրված 10.03.2023թ, 057–ի կողմից/, Սրբուհի Համբարձումի Սուքիասյանը /անձնագիր՝ AS0531790, տրված 25.03.2019թ, 050–ի կողմից և Մկրտիչ Համբարձումի Սուքիասյանը /նույնականացման քարտ՝ 011798832, տրված 17.12.2020թ, 057–ի կողմից/ պետք է 60-օրյա ժամկետում վճարեն Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 364520 /երեք հարյուր վաթսունչորս հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի 04-006-0097-0001 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք Աղավնատուն գյուղ, Հարավարևելյան փողոց, թիվ 37 բնակելի տուն հասցե։
5.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: