Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2024F7SLAU, ծածկագիրը և հիմք ընդունելով Վարազդատ Մանվելի Ղազարյանի դիմումը՝ իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի 23-րդ փողոց 29 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Օրինականացնել քաղաքացի Վարազդատ Մանվելի Ղազարյանի սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի 23-րդ փողոց 29 բնակելի տուն հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N 1142846 / 04-014-0071-0005 կադաստրային ծածկագրով 0,188 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված ընդամենը 279,67 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունները, / 186,72 քմ մակերեսով բնակելի տուն, կառուցված՝ 2007թ., 48,32 քմ մակերեսով ծածկ, կառուցված՝ 2007թ․/, 37,4 քմ մակերեսով անասնաշենք, կառուցված՝ 2007թ․/ և 7,23 քմ մակերեսով պարիսպ, կառուցված՝2007թ․/։
2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է 338130 /երեք հարյուր երեսունութ հազար հարյուր երեսուն / ՀՀ դրամ։
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը Վարազդատ Մանվելի Ղազարյանը/անձնագիր՝ AU0428515, տրված 30.08.2021թ, 057–ի կողմից/պետք է 60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 338130 /երեք հարյուր երեսունութ հազար հարյուր երեսուն/ ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստան Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
5. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի 04-014-0071-0005 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Արագած, 23-րդ փողոց 29 բնակելի տուն:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: