Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2024NULSVE, ծածկագիրը և հիմք ընդունելով Ալբերտ Կոստյայի Մուսաբեկայնի դիմումը՝ իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ գյուղի Նալբանդյան փողոց 33 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինականացնել քաղաքացի Ալբերտ Կոստյայի Մուսաբեկայնին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ գյուղի Նալբանդյան փողոց 33 բնակելի տուն հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N 23032016-04-0018 / 04-060-0013-0010 կադաստրային ծածկագրով 0,145 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված ընդամենը 92 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունը, / 92 քմ մակերեսով անասնաշենք, կառուցված՝ 2017-2018թթ․/։
2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է 111230 /մեկ հարյուր տասնմեկ հազար երկու հարյուր երեսուն / ՀՀ դրամ։
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը Ալբերտ Կոստյայի Մուսաբեկայնը / ID 006385835, տրված 24.11.2017թ, 012–ի կողմից/պետք է 60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 111230 /մեկ հարյուր տասնմեկ հազար երկու հարյուր երեսուն / ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստան Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: