25.07.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Արմավիրի մարզի Խոյ համայնքի «Արշալույսի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հոգեբանի (1 դրույք) թափուր հաստիքի համար հայտարարվում է մրցույթ։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 1. դիմում 2. կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ ) 3. անձը հաստատող փաստաթուղթ 4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ(առկայության դեպքում ) 5. ինքնակենսագրություն (Ձև 4 ) 6. լուսանկար՝3x4 չափի 7. այլ պետություների քաղաքացիները՝Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ 8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական 9. Հրատարակված ...
Մանրամասն |
|
24.07.25
ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԳԾԱՆՇՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Խոյ համայնքում իրականացվում են ճանապարհային գծանշման աշխատանքներ՝ ուղղված ապահով ու անվտանգ երթևեկությանը։ Գծանշվում են հետիոտնային անցումներ՝ վարորդների զգոնությունը բարձրացնելու և հետիոտների անվտանգությունն ապահովելու համար։
|
|
24.07.25
ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
|
Խոյ համայնքում անցկացվող մինի ֆուտբոլի մեծահասակների առաջնությունը շարունակվում է։ Մրցաշարի երկրորդ օրն անցավ ընկերական, բայց լարված մթնոլորտում ու գրանցվեցին հետևյալ արդյունքները․ Ամբերդ 8 – Մոնթեավան 0 Դողս 7 – Գեղակերտ 1
|
|
23.07.25
ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
|
Խոյ համայնքում մեկնարկեց մինի ֆուտբոլի մեծահասակների առաջնությունը։ Առաջին մրցաշարի մեկնարկային խաղերն անցան լարված պայքարում և գրանցվեցին հետևյալ արդյունքները․ Ծիածան 3 - Այգեշատ 0 Արշալույս 3 – Հովտամեջ 0 Հայթաղ 4 - Աղավնատուն 2 Շնորհավորում ենք հաղթողներին և մաղթում հաջողություն բոլոր թիմերին առաջիկա խաղերում։ Մրցաշարը շարունակվում է և մենք սպասում ենք էլ ավելի հետաքրքիր ու պայքարով լի հանդիպումների։
|
|
23.07.25
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱՂԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿԱՄՈՒՐՋԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Մեկնարկել են Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի կամուրջի վերանորոգման շինարարական աշխատանքները։
|
|
22.07.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
|
Խոյ համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՋԻԲՐԵՅՆ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի Հ․Պարոնյան փ․ 72/1 հասցեում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման աշխատանքների հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am): Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |