21.11.24
ԳԵՂԱԿԵՐՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Շարունակվում են Գեղակերտ բնակավայրի Մարշալ Բաղրամյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը կազմում է՝ 94,929.500/իննսունչորս միլիոն ինը հարյուրքսանինը հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 61,704.175/65%/, իսկ կառավարության մասնաբաժինը ՝ 33,225.325 /35%/:
|
|
11.11.24
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 28-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
|
Այսօր տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից կազմակերպված Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառումը, որին մասնակցեց նաև Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը:Միջոցառմանը ներկա էին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, օրենսդիր և գործադիր իշխանության, Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: Միջոցառմանը բացման ելույթով հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Տեսաուղերձով ներկաներին ...
Մանրամասն |
|
10.11.24
ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 28 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Տեղական ինքնակառավարման համակարգիներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ այս կարևոր և պարտավորեցնող տոնի կապակցությամբ: Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումն իր գոյության 28 տարիների ընթացքում անցնելով զարգացման երկար և անհարթ ճանապարհ կատարել է հսկայածավալ և դժվարին աշխատանք՝ իր վրա կրելով հանրության խնդիրների լուծման , համայնքներում գործունեության արդյունավետության կարևոր առաքելությունը։ ՏԻՄ-ում աշխատելը պահանջում է գիտելիքների լայն շրջանակ տարբեր ոլորտներում, մեծ պատասխանատվություն, մշտական ինքնատիրապետում ու տոկունություն: Մեծ ձեռքբերում է «Հայաստանի Հանրապետությունում լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգը հաստատելու մասին» որոշումը, որն իրենից ...
Մանրամասն |
|
09.11.24
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻ 18-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
|
Նոյեմբերի 4-8-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղի ունեցավ Համաշխարհային քաղաքային ֆորումի տասներկուերորդ նստաշրջանը, որին Խոյի համայնքապետարանի կողմից մասնակցեց աշխատակազմի քարտուղար Աննա Առաքելյանը։ WUF12-ի միջոցառումը գլխավորում են ՄԱԿ-Հաբիթաթը և նրա գործընկերները: Միջոցառումների սկիզբը հայտարարելուց հետո, ելույթով հանդես եկան UN-Habitat-ի գործադիր տնօրեն Անակլաուդիա Ռոսբախը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ Էլ-Սիսին, ովքեր հորդորեցին մասնակիցներին փոխանակել իրենց համայնքների պատկերացումներն ու լուծումները, որոնք կբերեն կայուն քաղաքային զարգացման տեղական և գլոբալ հեռանկարներ: Համաշխարհային քաղաքային ֆորումի (WUF12) տասներկուերորդ նիստերում շեշտադրվում է համագործակցությունը՝ ...
Մանրամասն |
|
07.11.24
ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ ԱՂԱՎՆԱՏՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Ընթացքի մեջ են Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի շինարարական արժեքը կազմում է 346 777 777 ՀՀ դրամ՝ համայնքի 30% և կառավարության 70% մասնաբաժնով։ - 6 խումբ (180 երեխայի համար նախատեսված),
- ընդարձակ և բարեկարգ բակային հատված` հագեցած խաղահրապարակով և զրուցարաններով,
- հագեցած կլինի ժամանակակից արևային ֆոտովոլտային կայանով և ջրատաքացուցիչներով։
Այն նախատեսված է ոչ միայն Աղավնատան փոքրիկների, այլ նաև հարևան Դողս, Ամբերդ և Լեռնամերձ բնակավայրերի երեխաների համար։
|
|
06.11.24
2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄ
|
Հարգելի՛ քաղաքացիներ, սույն թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 15։00-ին, Խոյի համայնքապետարանում տեղի կունենա Խոյ համայնքի 2025 թվականի բյուջեի վերաբերյալ հանրային բաց լսումը։ Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությունը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |