Այսօր: Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.11.25 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԻՄ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սրտանց շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ։ Այս օրը ևս մեկ հնարավորություն է արժևորելու մեր համայնքների զարգացման գործում ինքնակառավարման համակարգի առանցքային դերը և համայնքային ծառայողների նվիրումն ու պատասխանատվությունը։ Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության հիմքերից մեկն է, այն մեզ հնարավորություն է տալիս համայնքային խնդիրները լուծել տեղում՝ մեր քաղաքացիների անմիջական մասնակցությամբ և նրանց կարիքներին առավելագույնս մոտեցող լուծումներով։ Մենք շարունակում ենք հետևողականորեն իրականացնել ծրագրեր, որոնք միտված են կյանքի որակի բարելավմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, կրթական, մշակութային և սոցիալական ոլորտների հզորացմանը։ Այս ամենը հնարավոր է դառնում ... Մանրամասն
06.11.25 ԵՎՍ ՄԵԿ ՀԱՂԹԱՆԱԿ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Հպարտությամբ հայտնում ենք, որ Խոյ համայնքի Արագած բնակավայրի բնակիչ, ծանրամարտիկ Աշոտ Մովսիսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններն ավարտված են։ Մ23 տարեկանների գերծանր քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացրեց Աշոտ Մովսիսյանը: Պոկում վարժությունում նա բարձրացրեց 160 կգ, 165 կգ, 168 կգ: Այս վարժությունում Մովսիսյանը բրոնզե մեդալակիր էր: Հրում վարժությունում մեր ծանրորդ գլխավերևում պահեց 210 կգ, 216 կգ: Այս ձևում նա առաջինն էր: Երկամարտի 384 կգ արդյունքով` Աշոտ Մովսիսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: Անձնական մարզիչ` ... Մանրամասն
05.11.25 ՀԱՂԹԱՆԱԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶՆԵՐՈՒՄ
Հպարտությամբ հայտնում ենք, որ Խոյ համայնքի Արագած բնակավայրի բնակիչ, մարզիկ Զորիկ Հովհաննիսյանը Հունաստանի Լուտրակի քաղաքում կայացած մինչև 15 տարեկանների Grappling-ի աշխարհի առաջնությունում ճանաչվել է հաղթող։ Մարզիչ Վիտյա Մխիթարյան։ Շնորհավորում ենք մարզիկին և մարզչին՝ մաղթելով նորանոր հաջողություններ, նվաճումներ և բարձր արդյունքներ միջազգային մարզական ասպարեզում։
01.11.25 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՅԹԱՂ ԲՆԱԿԱՎԱՅՐ
Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրի վարչական տարածքով անցնող Հայթաղ–Ֆերիկ մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են։ Աշխատանքների առաջին փուլում իրականացվում է հին խողովակների փոխարինում նորերով։ Խողովակների ամբողջական փոխարինումը նպատակ ունի ապահովել նոր ասֆալտածածկի երկարաժամկետ պահպանությունը և ճանապարհի անվտանգ շահագործումը։
30.10.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզի Խոյ համայնքի «Հայթաղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հետևյալ մանկավարժական աշխատողների ընտրության համար հայտարարվում է մրցույթ։ Կրտսեր 2-րդ խմբի դաստիարակի ( 1,2 դրույքաչափով ) Միջին խմբի դաստիարակի ( 1,12 դրույքաչափով ) Տարատարիք խմբի դաստիարակի (1,12 դրույքաչափ) Երաժշտության դաստիարակի (0.75 դրույքաչափով) Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել1. դիմում2. կրթության մասին փաստաթուղթ(դիպլոմ )3. անձը հաստատող փաստաթուղթ4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ(առկայության դեպքում )5. ինքնակենսագրություն (Ձև 4 )6. լուսանկար՝ 3x4 չափի .7. այլ պետություների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ8. ... Մանրամասն
28.10.25 ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԱՇՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Նախագիծը նպատակ ունի ստեղծել համայնքի բնակիչների համար ժամանակակից և բազմաֆունկցիոնալ հանրային միջավայր։ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՀՀ-ում Սերբիայի կառավարության և ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ, մեկնարկել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրը: Տարածքի արժեքը՝ շուրջ 75,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից՝
🔸ՄԱԶԾ-ի ներդրումը՝ 50,000 ԱՄՆ դոլար,
🔸Համայնքի ներդրումը՝ 10,000,000 ՀՀ դրամ։
Ծրագրի շրջանակում Դաշտ բնակավայրում կկառուցվի նոր բազմաֆունկցիոնալ հանրային տարածք և մեծ թենիսի դաշտ, որը կնպաստի համայնքի բոլոր տարիքային խմբերի բնակիչների ակտիվ և հետաքրքիր առօրյայի ձևավորմանը։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Խոյ համայնքի 2025 թ-ի ավագանու արտահերթ նիստ
Խոյ համայնքի 2025 թ-ի ավագանու արտահերթ նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner