03.07.24
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
|
ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը, որի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը: ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ, որոնք ներկայացվում են հետևյալ հղմամբ՝ Ծրագիրն իրականացվում է բազմաթիվ գործընկերների, մասնավորապես՝ նախարարությունների, ֆինանսական կառույցների, հասարակական և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ:
|
|
02.07.24
ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
|
Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ Խոյի համայնքապետարանը հրավիրում է բոլոր տաղանդավոր երիտասարդներին մասնակցելու «Երիտասարդությունն իմ աչքերով» նկարչական մրցույթին։ Մասնակցության պայմանները՝Մրցույթին կարող են մասնակցել Խոյ համայնքում բնակվող 13-20 տարիքային խմբին պատկանող բոլոր երիտասարդներըՆկարները կարող են նկարված լինել տարբեր նյութերով (գուաշ, գրիչ և մատիտ, ջրաներկ)Նկարների չափսը՝ A2 (թուղթ,կտավ,ստվարաթուղթ)Բոլոր նկարների ետնամասում պարտադիր պետք է գրված լինի մասնակցի անուն ,ազգանունը,տարիքը։Նկարները ներկայացնել Խոյի համայնքապետարան ( Խոյ համայնք, գ. Գեղակերտ, Մաշտոցի 30, երիտասարդական կենտրոն)։ Ընդունման վերջնաժամկետն է ՝ 29.07.2024թ։ Մրցույթի արդյունքների ...
Մանրամասն |
|
27.06.24
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
|
Խոյ համայնքի հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ 2024 թվականի օգոստոսի 1-ից համայնքի ղեկավարի կողմից քաղաքաշինական գործունեության իրականացման թույլտվությունները /քանդման, նախագծման և շինարարության թույլտվություն, կառուցապատման սխեմա, էսքիզային նախագիծ, ավարտական ակտ, շահագործման թույլտվություն/ տրամադվելու են էլեկտրոնային տարբերակով՝ urban.e-gov.am թվային հարթակի միջոցով, որտեղ դիմումատուները համակարգ մուտք են գործելու էլեկտրոնային ստորագրությունը ակտիվացրած նույնականացման քարտի /ID քարտ/ միջոցով։
|
|
26.06.24
ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 7 ՆԻՍՏ
|
Սույն թվականի հունիսի 26-ին տեղի ունեցավ Խոյ համայնքի ավագանու 2024 թվականի թիվ 7-րդ նիստը, որը վարում էր Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը: Նիստի ընթացքում հաստատվեցին օրակարգային հարցերը: Սահմանվեց անշարժ գույքի հարկի գծով արտոնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողեր ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ։ Հաստատվեց Խոյ համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և համայնքի հողային հաշվեկշիռը։ Համայնքի քաղաքացիների կողմից ներկայացված թվով 7 դիմումների համաձայն փոփոխվեց նշված հողամասների նպատակային նշանակությունը՝ անասնագոմ, ջերմոցային տնտեսություն, սառնարանային տնտեսություն՝ կառուցելու նպատակով։
|
|
25.06.24
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԻ ԱՅՑԸ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
|
Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային օրվա ընթացքում Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Խոյ համայնքի Հայթաղ, Այգեշատ, Դողս բնակավայրեր: Դավիթ Խուդաթյանը ոլորտային պատասխանատուների հետ շրջելով բոլոր շինարարական օբյեկտներում՝ ծանոթացավ աշխատանքների ընթացքին, նախագծային լուծումներին, ժամկետներին, քննարկեցին շինարարական աշխատանքներում առկա խնդիրները: Հայթաղ բնակավայրում իրականացվում են մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները, որը նախատեսված է ավելի քան 90 երեխայի համար։ Ծրագրի ընդհանուր արժեքը 216.2 միլիոն դրամ է: Վերանորոգվում է նաև Այգեշատ բնակավայրի մանկապարտեզը, որի ընդհանուր ...
Մանրամասն |
|
24.06.24
ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ
|
Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվող Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրից Վալերիկ Մովսիսյանը 86 կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Երկամարտում գրանցելով 301 կգ (140+161) արդյունք՝ Մովսիսյանն արժանացավ հրում և պոկում վարժությունների փոքր ոսկե մեդալներին: Շնորհավորում ենք մեր մարզիկին՝ ցանկանալով քաջառողջություն, անսպառ ուժ ու մեծ նվաճումներ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |