Այսօր: Երկուշաբթի, 28 Ապրիլի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24.04.25 ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարգելի քաղաքացիներ, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 02.11.2023թ. N 1890-Ն որոշման առաջին կետով հաստատված հավելվածի 17-րդ և 18-րդ կետերով նախատեսված կարգավորումները` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն (այսուհետ` նախարարություն) ամփոփել է ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված ծրագրի իրականացման նպատակով ՀՀ 2025թ. պետական բյուջեից սուբվենցիայի ստացման ծրագրային հայտի («Ֆուտբոլի մարզադաշտի կառուցում՝ սպորտային ենթակառուցվածքներով Խոյ համայնքի Այգեշատ բնակավայրում» ծրագիր) վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության և համապատասխան ոլորտային պետական կառավարման մարմինների ներկայացրած դիրքորոշումները և եզրակացնում է, որ ... Մանրամասն
23.04.25 ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Շաբաթօրյակին ակնկալվում է պատշաճ վիճակի բերել միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերն ու հարակից տարածքները, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքները, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքները, հատուկ պահպանվող տարածքները, ջրային համակարգերի տարածքները, կանաչ գոտիները, պուրակները, զբոսայգիները և այլն:

 

 

09.04.25 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄՐԳԱՍՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը աշխատանքային օրվա ընթացքում այցելեց Մրգաստան բնակավայր, որտեղ հանդիպում ունեցավ համայնքի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին բնակավայրում իրականացված աշխատանքները, քննարկվեցին սոցիալ-տնտեսական խնդիրները, ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցեր, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացված անհատական խնդիրները։ Համայնքի ղեկավարը կարևորեց բնակիչների հետ անմիջական շփումը՝ նշելով, որ համայնքային զարգացման հիմքը հանդիսանում է քաղաքացիների ակտիվ մասնակցությունն ու նախաձեռնողականությունը։ Լյուդվիկ Յայլոյանը վստահեցրեց, որ բարձրացված հարցերը կքննարկվեն համապատասխան մարմինների հետ և կձեռնարկվեն քայլեր՝ արդյունավետ լուծումներ գտնելու ուղղությամբ։ Հանդիպման ... Մանրամասն
07.04.25 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ մայրեր, կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Այս օրը հնարավորություն է ևս մեկ անգամ ընդգծելու ձեր անփոխարինելի դերը մեր ընտանիքներում, հասարակության մեջ և հայրենիքի կառուցման գործում։ Մայր լինելը առաքելություն է՝ լի սիրով, զոհաբերությամբ ու անսահման հոգատարությամբ։ Դարեր շարունակ հայ մայրը եղել է հայ ընտանիքի, հայ օջախի, իսկ շատ հաճախ՝ նաև մեր երկրի, մեր ազգային ինքնության պահպանման հիմնասյունը։ Նա եղել է ոչ միայն զավակ դաստիարակողը, այլև մարտիկի մայր ու ուսուցչի օրինակ։ Հայ մոր դերն այսօր էլ մնում է նույնքան կարևոր։ Նա է, ով մեծացնում է հայրենասեր զավակներ, փոխանցում սեր լեզվի, մշակույթի, ավանդույթի նկատմամբ։ Նա է, ով պահպանում ... Մանրամասն
05.04.25 ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը, համայնքապետարանի աշխատակազմը, Գեղակերտի միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանի առաջնորդությամբ դպրոցի աշակերտներն ու մանկավարժներն այցելեցին Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված հուշակոթող՝ իրենց խոնարհումն ու երախտիքը հայտնելու հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին։ Այս խորհրդանշական այցով մեկ անգամ ևս վերահաստատում ենք մեր պարտքը՝ պահպանելու նրանց լուսավոր հիշատակը, փոխանցելու ապագա սերունդներին մեր ժողովրդի ազատության ու անկոտրում ոգու պատմությունը։ Հիշենք ու փառաբանենք մեր հերոսներին, ովքեր ապրեցին ու զոհվեցին հանուն մեր խաղաղ ապագայի։ Հավերժ փառք ու խոնարհում։
04.04.25 ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՄՐԳԱՍՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
Մրգաստան բնակավայրի համայնքի բնակիչներ, սիրով տեղեկացնում ենք, որ ապրիլի 8-ին, ժամը 14:30-ին Մրգաստանի դպրոցի հանդիսությունների դահլիճում կկայանա հանդիպում Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի հետ։ Հանդիպման ընթացքում հնարավորություն կունենաք ուղղելու ձեզ հուզող հարցերը, ներկայացնելու առաջարկներ և քննարկելու համայնքի զարգացմանն առնչվող տարբեր հարցեր։ Ձեր մասնակցությունն ու ակտիվությունը կարևոր է մեր համայնքի կայուն զարգացման համար։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Խոյ համայնքի 2025թ-ի թիվ 2 ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner