Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 132
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.10.25 ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Տարեցների միջազգային օրվա առթիվ Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը համայնքապետարանի աշխատակիցների հետ միասին այցելել է Դողս բնակավայրում բնակվող համայնքի ամենատարեց բնակիչներից մեկին՝ 100-ամյա Լիդա Ադամյանին։ Տոնական օրվա կապակցությամբ համայնքի ղեկավարը շնորհավորել է ՝ մաղթելով խաղաղ, անհոգ ծերություն և ամուր առողջություն։ Նա ընդգծել է, որ նման մարդիկ համայնքի իրական հարստությունն են, որոնց անցած ճանապարհը գնահատանքի և հպարտության առիթ է նոր սերունդների համար։
01.10.25 ԱՅՍՕՐ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՅԹԱՂ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՄԵԾ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ԻՐ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՑ ՀԱՅԹԱՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ
Այսօր Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրում մեծ ուրախությամբ իր դռները բացեց Հայթաղի մանկապարտեզը։ Բացման հանդիսությանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը, ավագանու անդամներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, ծնողներ, փոքրիկներ և հրավիրյալ հյուրեր։ Համայնքի և կառավարության համատեղ ջանքերի շնորհիվ Հայթաղի երեխաներն այժմ ունեն լիարժեք զարգացման և որակյալ նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն՝ հենց իրենց բնակավայրում։ Մանկապարտեզի շինարարական աշխատանքներն իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր արժեքը կազմել է 233,694,759 ՀՀ դրամ (երկու հարյուր երեսուներեք միլիոն ... Մանրամասն
30.09.25 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 10 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Սույն թվականի սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Խոյ համայնքի ավագանու թիվ 10 արտահերթ նիստը, որը վարեց համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը։ Նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են մի շարք կարևոր օրակարգային հարցեր, որոնք ուղղված են համայնքի զարգացմանը։ Մասնավորապես՝ հաստատվել են հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները՝ համապատասխան դիմումների հիման վրա։ Հաստատվել է Դողս բնակավայրում ֆուտբոլի դաշտի և կից խաղահրապարակի կառուցման ծրագիրը։ Այն իրականացվելու է բարերար Ռուբեն Մանուկյանի և համայնքային համաֆինանսավորման ձևաչափով՝ 50/50 համամասնությամբ։ Հաստատվել են «Հայաստանի Հանրապետության Խոյ համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրում կատարված փոփոխությունները»։
29.09.25 «ԱՄԵՆԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ 2025»
Ս.թ. սեպտեմբերի 26-ից 28-ը Աղվերանում տեղի ունեցավ «Ամենամյա երիտասարդական ֆորում 2025»-ը, որը համախմբեց Հայաստանի տարբեր մարզերից ժամանած երիտասարդ առաջնորդների, ակտիվիստների և տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտային ներկայացուցիչների։ Ֆորումի նպատակն էր խթանել երիտասարդության ներգրավվածությունը հանրային կյանքում, զարգացնել համայնքային ծրագրերի նախաձեռնման և իրականացման հմտությունները։ Ֆորումի պաշտոնական բացման արարողությանը մասնակցեց նաև Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը։ Ամենամյա երիտասարդական ֆորումն իրականացվում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ՝ Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության և Գյումրու «Երիտասարդական ... Մանրամասն
28.09.25 ՀԱՅԹԱՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԲԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ
Խոյ համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրով հրավիրում ենք ձեզ ներկա գտնվելու Հայթաղի մանկապարտեզի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։
Օր՝ 1 հոկտեմբերի, 2025 թ.
Վայր՝ Հայթաղ բնակավայր
Ժամ՝ 11:00
Եկեք միասին նշենք մեր համայնքի համար այս կարևոր ու ուրախալի իրադարձությունը։
26.09.25 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ

Խոյ համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ բնակավայրի մշակույթի տանը տեղի կունենա Ծաղկալանջ բնակավայրի 13_րդ, 16_րդ փ. 1_ին նրբ., 17_րդ, 18_րդ, 19_րդ և 20_րդ փողոցների գազաֆիկացման հանրային լսումը: Հրավիրում ենք համայնքի բնակիչներին, շահագրգիռ կողմերին և կազմակերպություններին մասնակցելու քննարկմանը:
Վայրը՝ Ծաղկալանջ բնակավայր (4-րդ փողոց, 9-րդ շենք)
Ամսաթիվ՝ 2025 թ. սեպտեմբերի 30
Ժամը՝ 11:00

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Խոյ համայնքի 2025 թ-ի ավագանու 10-րդ արտահերթ նիստ
Խոյ համայնքի 2025 թ-ի ավագանու 10-րդ արտահերթ նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner