Վարդավառ կամ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոն իրականացման երկօրյա ծրագիր
2024թ․, հուլիս 6,7 /Արագած բնակավայրի Սուրբ Ստեփանոս եկեղեցի/
Նպատակ Տարածել ավանդական տոներն ու ձևերը
Ընթացքը
I օր /հուլիսի 6/ Երեկոյան՝ Խաչբուռերի հյուսում և բաժանում (գաղտնի)
Գիշերը՝ խարույկահանդես, խնձորի խորովում, աղջիկ- տղա զուգերգեր, խաղեր
II օր /հուլիսի 7/ Բուն տոնակատարություն եկեղեցու բակում
09։00 -- Անձրևաբեր ծես (շրջերթ)
10։00 – 10։30 – շուրջպարեր
10։30 - 12։00 - Պատարագ
10։30 – Ճղորի (ճոճանակ)
11։00 – Խնդումի ծես (պատրաստումը կարող է ծիսականացված լինել)
11։15 – Ջրախաղեր
12։00 – Աղավնի թռցնել / ամփոփում/ հրաժեշտի խոսք
Սիրով սպասում ենք բոլորիդ։