Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2022թվականի նոյեմբերի 30-ի N145-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Արտյոմ Ամիրյանի կողմից 2023թվականի մարտի 31-ին ներկայացրած հայտը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Արտյոմ Ամիրյանին տալ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն՝ 2023 թվականի վեց ամիսների /03.01-30.06/ համար:
2. Սահմանված կարգով իրականացնել նախատեսված տեղական տուրքերի վճարները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: