Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ, 50-րդ կետերով և հիմք ընդունելով Աղվան Արտակի Դիլանյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-060-0027-0008 կադաստրային ծածկագրի հողամասից կատարել գույքիբաժանում, նրանից առանձնացված՝ 04-060-0027- ծածկագրի՝ 0,052 հա հողամասին տալ՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, Հովտամեջ գյուղ, Մ․Մաշտոցի փողոց թիվ 44 հողամաս հասցեն, իսկ 04-060-0027- ծածկագրի՝ 0,052 հա հողամասին տալ՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, Հովտամեջ գյուղ, Մ․Մաշտոցի փողոց թիվ 44/1 հողամաս հասցե։
2․Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ պետական գրանցման համար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։