Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Արշալույս գյուղի բնակիչ Նորիկ Համբարձումի Մանուկյանի 2023 թվականի օգոստոսի 28-ի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի Հայկ Նահապետի փողոց 3-5 հողամաս հասցեում գտնվող Նորիկ Համբարձումի Մանուկյանի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 04-055-0057-0026 կադաստրային ծածկագրով 0,2203 հա հողը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հող կատեգորիայի /ջերմոց/:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։