Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով,<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով Արմավիրի մարիզպետ Դ․Խուդաթյանի 2024 թվականի ապրիլի 30-ի թիվ 01/14/03212-2024 գրությամբ ներկայացված ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-120 եզրակացությունը և << ՋԻԲՐԵՅՆ>> ՍՊԸ-ի տնօրեն Միքայել Վահանի Հովհաննիսյանի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում գտնվող, << ՋԻԲՐԵՅՆ>> ՍՊԸ-ի /տնօրեն՝ Միքայել Վահանի Հովհաննիսյան/ սեփականությունը հանդիսացող, 04-052-0104-0001 կադաստրային ծածկագրի, 14,791 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասից 6,95555 հա հողամասը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողերի կատեգորիայի։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար սահմանված վճարը կազմում է 130208000(մեկ հարյուր երեսուն միլիոն երկու հարյուր ութ հազար) ՀՀ դրամ։
3․ ՈՒժը կորցրած ճանաչել Խոյ համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 17 - ի <<Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին>> թիվ 54-Ա որոշումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։