Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի հինգերորդ և ութերորդ մասերով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի սեփականություն հանդիսացող ջրովի վարելահողերը՝ 25 տարի ժամկետով, համաձայն հավելված 1-ի:
2. Մասնակցության վճարը՝ 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ: Նախավճարը սահմանել նախնական գնի 5 %-ը: Սահմանափակումներ չկան:
3. Հողատարածքի յուրաքանչյուր լոտի համար յուրաքանչյուր քայլը սահմանել նախնական գնի նվազագույնը 5 %-ի չափով:
4. Համայնքի ղեկավարին՝ Արգիշտի Մեխակյանին, իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթներ՝ օրենքով սահմանված կարգով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: