Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Մանուկ Վահանի Զաքարյանի 2024 թվականի հունիսի 12-ի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս գյուղի վարչական տարածքում գտնվող, Մանուկ Վահանի Զաքարյանի, Արման Վահանի Զաքարյանի, Գևորգ Վահանի Զաքարյանի,Ամալյա Գարուշի Զաքարյանի և Վահան Մանուկի Զաքարյանի ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, 04-038-0113-0014 կադաստրային ծածկագրի, 0,56 հա հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի կատեգորիայի՝ ջերմատուն կառուցելու նպատակով։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։