Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2022թվականի նոյեմբերի 30-ի N145-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Սվետլանա Հայրապետյանի կողմից 2023 թվականի նոյեմբերի 30-ին ներկայացրած հայտը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Սվետլանա Հայրապետյանին տալ արտաքին գովազդ տեղադրելու
թույլտվություն՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար:
2. Սահմանված կարգով իրականացնել նախատեսված տեղական տուրքերի վճարները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: