Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի սեփականություն հանդիսացող Արշալույս գյուղի վարչական տարածքում գտնվող 04-021-0097-0070 կադաստրային ծածկագրով 0,8642հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության Մերձարաքսյան գոտու 2-րդ կարգի վարելահողը 25 տարի ժամկետով, տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ:
2. Մասնակցության վճարը՝ 15000 /հինգ հազար/ ՀՀ դրամ: Նախավճարը սահմանել նախնական գնի 5 %-ը: Սահմանափակումներ չկան:
3. Հողատարածքի յուրաքանչյուր լոտի համար յուրաքանչյուր քայլը սահմանել նախնական գնի նվազագույնը 5 %-ի չափով:
4. Համայնքի ղեկավարին՝ Արգիշտի Մեխակյանին, իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթներ՝ օրենքով սահմանված կարգով:
5․ Սույն որոշումն ուժի մեջէ մտնում ընդունման պահից։