Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողի զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան ունեցող համայնքային ծառայողին յուրաքանչյուր ամիս տրվում է հավելավճար՝ նրա պաշտոնային դրույքաչափի հինգ տոկոսի չափով:
2․ Համայնքային ծառայողին տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան շնորհելու դեպքում համայնքային ծառայողին յուրաքանչյուր ամիս տրվում է սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված չափով հավելավճար՝ այդ իրավունքի ծագմանը հաջորդող ամսվա 1-ից:
3․ Սույն որոշման գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա։