Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Արթուր Մեսրոպյանի հայտը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի վարչական սահմաններում գտնվող Արթուր Սիմոնի Մեսրոպյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 04-053-0643-0001 կադաստրային ծածկագրի 0.882 հա վարելահողը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների /ջերմոցային տնտեսության և տնտեսական շինությունների կառուցում/:
2. Տվյալ հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային ֆոնդի հաշվառման տվյալներում և հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: