Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի համայնքային սեփականություն համարվող 04-077-0027-0007 կադաստրային ծածկագրով 0,19346 մակերեսով Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղի Լ․ Նավասարդյան փողոց 13/1 մանկապարտեզի անշարժ գույքն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել <<Շահումյանի մանկապարտեզ>>համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2․Համայնքի ղեկավարին՝ Արգիշտի Մեխակյանին,իրականացնել սույն որոշումից բխող գործառույթներ՝ օրենքով սահմանված կարգով։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։