Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ գյուղի բնակիչ՝ Նարեկ Համլետի Գրիգորյանի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ գյուղի վարչական տարածքում գտնվող, Նարեկ Համլետի Գրիգորյանի սեփականությունը հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության 04-008-0431-0011 կադաստրային ծածկագրի 1,7745 հա այլ գործառնական նշանակության հողատեսքի հողամասը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղարտադրական օբյեկտների հողերի կատեգորիայի /լողավազաններ կառուցելու նպատակով/:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։