Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով , հիմք ընդունելով 2025 թվականի մարտի 3-ի «Հայթաղի Հ․Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ-ի վարչատնտեսական համակարգող Լ․Ենգիբարյանի գրությունը, «Այգեշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ս․Խաչատրյանի 2025 թվականի մարտի 4-ի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. 2025 թվականի մարտի 8-ից /կանանց միջազգային օր/ մինչև ապրիլի 7-ն /մայրության և գեղեցկության տոն/ ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի 17 գյուղերի բնակիչ համարվող ծերության թոշակառու կանանց նվերներ, դպոցների աշխատակազմին, համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և հիմնարկի աշխատակազմին հյուրասիրության համար հատկացնել 8 500 000 /ութ միլիոն հինգ հարյուր/ ՀՀ դրամ գումար։
2.Խոյ համայնքի ավագանու նիստերի դահլիճի համար գույք ձեռք բերելու համար տրամադրել 3 500 000 /երեք միլիոն հինգ հարյուր /ՀՀ դրամ գումար։
3.«Հայթաղի Հ․Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին տրամադրել 990 000 /ինը հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ գումար՝ դպրոցի հանդիսությունների դահլիճի համար 90 հատ աթոռ ձեռք բերելու համար ։
4. «Այգեշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին տրամադրել 481 000 /չորս հարյուր ութսունմեկ հազար/ՀՀ դրամ գումար ՝ աշակերտական երկտեղանոց սեղան-աթոռ ձեռք բերելու համար։