Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Սերյոժա Էդուարդի Սարիբեկյանի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս գյուղի վարչական սահմաններում գտնվող Սերյոժա Էդուարդի Սարիբեկյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 04-038-0112-0015 կադաստրային ծածկագրի 0,3 հա վարելահողը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամաս կատեգորիայի /ջրահավաք ավազանի, պոմպակայանի և պահակակետի կառուցում/:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։