Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի բնակիչ Մոլոտ Վարդանի Փանոսյանի հայտը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի վարչական սահմաններում գտնվող Մոլոտ Վարդանի Փանոսյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 04-006-0090-0003 կադաստրային ծածկագրի 0,56 հա վարելահողը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամաս կատեգորիայի /սառնարանային շինություն և ջերմային տնտեսություն/:
2. Տվյալ հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային ֆոնդի հաշվառման տվյալներում և հողային հաշվեկշռում:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։