Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Բարսեղ Հրահատի Նիկողոսյանի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի վարչական սահմաններում գտնվող Հայթաղ Նարեկացու փողոց 1 հողամաս հասցեի Բարսեղ Հրահատի Նիկողոսյանի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության 04-055-0049-0001 կադաստրային ծածկագրի 0.229 հա բնակելի կառուցապատման հողը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամաս կատեգորիայի /ջերմոց/:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։