Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիրի մարզպետ Դ․Խուդաթյանի 2024 թվականի օգոստոսի 27-ի թիվ 01/7/06194-2024 գրությամբ ներկայացված Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-335 եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի քաղաք Էջմիածին, Հայոց բանակի փողոց 19 բնակարանի բնակիչ՝ Արման Հայկի Մուրադյանի 2023 թվականի նոյեմբերի 20-ի դիմումները
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում գտնվող, Արման Հայկի Մուրադյանի սեփականությունը հանդիսացող, 04-052-0215-0005 կադաստրային ծածկագրով, 3,8184 հա և 04-052-0214-0001 կադաստրային ծածկագրով 0,9548 հա մակերեսներով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասերը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության կատեգորիայի, քոթեջային թաղամաս կառուցելու նպատակով։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար սահմանված վճարը կազմում է 79996450 ( յոթանասունինը միլիոն ինը հարյուր իննսունվեց հազար չորս հարյուր հիսուն ) ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։