Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Գարիկ Հայկազունու Շահգալդյանի 2025 թվականի հունիսի 19-իդիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի վարչական տարածքում գտնվող, Գարիկ Հայկազունու Շահգալդյանի սեփականությունը հանդիսացող 04-021-0295-0004 կադաստրային ծածկագրի, 0,6964 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակությունը փոխադրել՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության՝ Ջերմոց և պահեստ կառուցելու համար:
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համարվ ճար չի սահմանվում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։