|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Խոյ, 060888999, khoy.community@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 հոկտեմբերի 2023 թվականի N 113-Ա |
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի հուլիսի 17-ի N 2/փ 198 եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղի բնակիչ՝ Նարինե Սուրենի Աբրահամյանի 2023 թվականի մարտի 15-ի դիմումը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղի վարչական տարածքում գտնվող Նարինե Սուրենի Աբրահամյանի սեփականությունը հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության 04-037-0154-0004 կադաստրային ծածկագրի 0,06 հա արոտավայրի հողամասը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողեր կատեգորիայի /բնակելի տուն/:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|
Կողմ -16 ԱՍԱՏՐՅԱՆ ՀՐԱՅՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԻԿ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ ԼԻԼԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԷԴԳԱՐ ՄԵԽԱԿՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ ՅԱՅԼՈՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՊԱՐՍԱՄՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՌԱՊՅԱՆ ԼԻԶԱ ՍԻՐՈՒՆՅԱՆ ԻՐԻՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|