Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 17-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները. Բյուջեի եկամտային մասով կատարել հետևյալ փոփոխությունները. Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիա) հոդվածով նախատեսված 40456,0 հազար (քառասուն միլիոն չորս հարյուր հիսունվեց հազար) ՀՀ դրամ գումարը ավելացնել 13123,8 հազար (տասներեք միլիոն մեկ հարյուր քսաներեք հազար ութ հարյուր) ՀՀ դրամով: Բյուջեի ծախսային մասով կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 01 բաժնի 01խմբի 1-ին դասի 4112 տնտեսագիտական դասակարգման հոդվածով նախատեսել 3000,0 հազար (երեք միլիոն) ՀՀ դրամի ծախսը ավելացնել 5000,0հազար (հինգ միլիոն) ՀՀ դրամով:
2) 01 բաժնի 06 խմբի 1-ին դասի 5113 տնտեսագիտական դասակարգման հոդվածով նախատեսված 30000,0 հազար (երեսուն միլիոն) ՀՀ դրամի ծախսը ավելացնել 7000,0 հազար (յոթ միլիոն) ՀՀ դրամով: 5121 տնտեսագիտական դասակարգման հոդվածով նախատեսված 12500,0 հազար (տասներկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի ծախսը պակասեցնել 7000,0 հազար (յոթ միլիոն) ՀՀ դրամով: :
3) 04 բաժնի 05 խմբի 1-ին դասի 5113 տնտեսագիտական դասակարգման հոդվածով նախատված 11000,0 հազար (տասմեկ միլիոն) ՀՀ դրամի ծախսն ավելացնել 13123,8 հազար(տասներեք միլիոն մեկ հարյուր քսաներեք հազար ութ հարյուր)ՀՀ դրամով:
4) 09 բաժնի 05 խմբի 1-ին դասի 4511 տնտեսագիտական դասակարգման հոդվածով նախատեսված 3000,0 հազար (երեք միլիոն) ՀՀ դրամի ծախսը ավելացնել 2100,0(երկու միլիոն մեկ հարյուր հազար) ՀՀ դրամով:
5) 11 բաժնի 01 խմբի 2-րդ դասի 4891 տնտեսագիտական դասակարգման հոդվածով նախատեսված 119507,4 հազար (մեկ հարյուր տասնինը միլիոն հինգ հարյուր յոթ հազար չորս հարյուր ) ՀՀ դրամի ծախսը պակասեցնել 7100,0հազար (յոթ միլիոն մեկ հարյուր հազար ) ՀՀ դրամով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: