Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի բնակիչ՝ Ուսուբ Չարքազի Կոտեյանի 2023 թվականի սեպտեմբերի 12-ի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի վարչական տարածքում գտնվող Ուսուբ Չարքազի Կոտեյանի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 04-053-0022-0009 կադաստրային ծածկագրի 0,4 հա վարելահողը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հող կատեգորիայի /ջերմոց/:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։