Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով, այն որ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովը դեռ ձևավորված չէ աշխատակազմում մասնագետների առկա չլինելու հետևանքով, սոցիալական աշխատողի կատարած մոնիթորինգը, համայնքի բնակիչների կողմից ստացված դիմումները և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի անապահով բնակիչներին հատկացնել դրամական օգնություն՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղի բնակիչ Ազատ Բարսեղյանին հատկացնել դրամական օգնություն՝ Վաղարշապատի հիվանդանոց ՓԲԸ փոխանցել բուժման մի մասը՝ 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: