Ղեկավարվելով ՀՀ հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի երկրորդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի բնակիչ, Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանի կողմից ստացված դիմումը, ով ունի հաշմանդամության 3-րդ կարգ /վնասվածքը ստացել է հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակ/ և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Սահմանել արտոնություն՝ փոխադրամիջոցի գույքահարկից ազատել, ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի բնակիչ Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանին սեփականության իրավունքով պատկանող NISSAN TEANA 2.3 մակնիշի 23 MM 233 պետհամարանիշով փոխադրամիջոցի նկատմամբ՝ 37450 /երեսունյոթ հազար չորս հարյուր հիսուն/ ՀՀ դրամ գումարի չափով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։