Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Արամ Աշոտի Կարապետյանի , Անահիտ Վաչիկի Կարապետյանի, Հասմիկ Արամի Կարապետյանի և Գայանե Արամի Կարապետյանի 2025 թվականի հունիսի 12-ի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի վարչական տարածքում գտնվող, Արամ Աշոտի Կարապետյանի, Անահիտ Վաչիկի Կարապետյանի, Հասմիկ Արամի Կարապետյանի և Գայանե Արամի Կարապետյանի ընդհանուր սեփականությունը հանդիսացող 04-053-0627-0007 կադաստրային ծածկագրի, 0,3596 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակությունը փոխադրել՝ արդյունաբերության, ընդերքօգտագործմանև այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության՝ Ջերմոց կառուցելու համար:
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։